Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Անդունդ, որը չի լրացվում «նոր օրակարգերով»

Անդունդ, որը չի լրացվում «նոր օրակարգերով»
14.04.2025 | 10:49

Անհերքելի փաստ է, որ հայ հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային ու հիմնարար բնույթ է կրում, քան երբևէ։ Սա պարզապես քաղաքական հայացքների կամ կողմնորոշումների տարբերություն չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է երկու տարբեր մտածողությունների, արժեքային համակարգերի և պատմության ընկալման բախմանը։

Մի կողմից՝ հասարակությունը, ի թիվս այլ կարևոր ակնկալիքների, շարունակում է մշակութային իմաստով ապավինել ազգային հիշողությանն ու ինքնության պատմական հենքին։ Մյուս կողմից՝ իշխանությունն իր գործելակերպում հետևողականորեն ձգտում է «նոր» Հայաստանի մի մոդելի, որտեղ պատմությունը կամ փոխարինվում է տեխնոկրատական լեզվով, կամ դիտարկվում որպես խանգարող հանգամանք։

Սա ձևավորում է խոր անդունդ, որը չի լրացվում ոչ բարենպաստ վիճակագրությամբ, ոչ էլ «նոր օրակարգերով», քանի որ հասարակության մի զգալի մասի համար այդ օրակարգերը հիմնովին կտրված են նրա ինքնությունից։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6191

Մեկնաբանություններ